Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Երեխա չունեցող կանայք անառողջ են. Ուսումնասիրություն

Երեխա չունեցող կանայք անառողջ են. Ուսումնասիրություն

Երեխայի գոյությունը ուղղակի ազդեցություն է ունենում կնոջ առողջության վրա: Չնայած անքուն գիշերներին, երեխայի ծնվելուց հետո կնոջ ապրած սթրեսին, հենց երեխա չունեցող կանայք են առողջության հետ կապված խնդիրներ ունենում, պարզել են ավստրալացի գիտնականները: Այդ մասին գրել է «The Globe and Mail»-ը փոխանցում է «MEDdaily»-ն:

Դիկին համալսարանի աշխատակիցները երեխա չունեցող 50 կանանց ֆիզիկական ու հոգեկան վիճակն են ուսումնասիրել ու այն համեմատել են ընդհանրապես իգական սեռի բնակչության ցուցանիշների հետ (նրանց թվում եղել են և երեխա ունեցող, և երեխա չունեցող կանայք): Եվ ահա, այդ ամենի արդյունքում պարզվել է, որ երեխա չունեցող կանայք առողջության, աշխուժության, սոցիալական գործունեության ու հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ են ունեցել:

Ուսումնասիրողներից Մելիսա Գրեհամը, մեկնաբանելով նկատել է, որ հնարավոր է` ի սկզբանե վատ առողջություն ունեցող կանայք չեն ձգտում երեխա ունենալ: Մյուս կողմից էլ չի բացառվում, որ կանանց առողջության վրա ազդում է սոցիալական ճնշումը և երեխա չունեցող կանանց նկատմամբ բացասական տրամադրվածությունը:

Սկզբնաղբյուր. Panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ